ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Օր 15

Օր 15
17.03.2025 | 12:11

Հաճախ եմ մտահոգվում մեր հարազատների գերեզմանների մասին, որ լքված են, որովհետև գնալ-գալը հեռու է, բայց ավելի շատ եմ մտածում թշնամու տիրապետության տակ մնացած հայորդիների շիրիմների ճակատագրի մասին։

Դաժան իրականություն է, երբ անտեր գերեզմաններ են թողնում, իսկ ավելի ողբալի, երբ մեռելների ոսկորներին հանգիստ չեն տալիս ...

Մեզ մնում է աղոթել ննջեցյալների համար

Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ, մեր ազգի բոլոր հին ու նոր, հավատով և հույսով ի Քեզ ննջածների համար:

Մանավանդ, Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների, բարու մեջ կրթող հոգևոր վարդպետների, ուսուցիչների, մեր բոլոր աշխատավորների և երախտավորների համար, որպեսզի Քո գալստյան մեծ օրը ողորմությամբ հիշես և թողություն շնորհես նրանց բոլոր մեղքերին ու սխալներին և Քո աջակողմյան դասի սրբերի հետ դասես ու թույլ տաս լսել Քո երանավետ խոսքը, թե` «Եկե՛ք իմ Հոր օրհնածներ»:

Եվ, ըստ մեր հանդեպ կատարած նրանց երախտիքների` մեկի փոխարեն բյուրապատիկ հատուցես նրանց հոգիներին, իսկ մեզ նրանց պարտքերից անպարտ դարձնես:

Քեզ փառք հավիտյանս հավիտենից.

Ամեն:

(Սիմեոն Երևանցի / armchurch.am )

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2476

Մեկնաբանություններ